June 25, 2010
Քննադատելու համահայկական խասյաթ
Գիտեք ինչն ա ամոթ? Որ հայերը քննադատելուց արդեն չեն էլ նայում, թե ում կամ ինչն են քննադատում… մենակ թե քննադատեն…
Ինձ շատը ջղայնացնում ա էն փաստը, որ անկախ փաստից, թե քննադատողը ինքը ինչ ձեռքբերումներ ունի, այսպես ասած… <<իրավունք ունի>> դատելու… առավել ևս… ՔՆՆԱդատելու ցանկացած մեկի արածը… Իհարկե, կարող եք անտեսել, չլսելու տալ, արհամարհել… բայց անընդհատ բացասական լիցքերով հագեցող մթնոլորտում վերջապես անհնար է դառնում որևէ բան անել, ստեղծել, գործել, մտածել… կամ էլ արածդ հասարակության լայն շրջանակներից պահում ես հասանելիության պատկառելի տարածության վրա, որովհետև գիտես, որ ում հասնի, ՔՆՆԱդատելույա… Դրա համար էլ ոչ մի համազգային նշանակության հարցի շուրջ չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ…
Դուք պատկերացնում եք ռեֆերենդում Հայաստանում… վաաաայ, չէ, ես չեմ պատկերացնում… Ինձ թվում ա Հայաստանում ռեֆերենդումը կդառնա ծեծկռտուք, էլի տեսակետները կբաժանվեն մի քանի խմբի, կտաքանան, կխոսան, կդատեն, կՔՆՆԱդատեն մեկը մյուսին, ու շատ արագ բոլորի <<փուքսը>> կիջնի… Բայց քննարկում անել, ազգովի ինչ-որ հարցի շուրջ համազգայն շահերին հետևել… չէէէէ, տենց բան չունենք….
Հիմա կասեք դու էլ հիմա ՔՆՆԱդատում ես… իսկ ես ընդամենը ինչ շուրջս տեսնում եմ, էտ էլ ասում եմ… Հանգիստ կարող էլ չշոշափել էս թեման, բայց էլ հնարավոր չի… երբ արդեն տեսնում ես, որ ազգային շահերի անտեսման պատճառով տուժում ես անձամբ դու….
Հասարակ բան… օրենքը ում համար ա??? Մի հատ ամեն մեկդ ձեր համար մտքում քցեք-բռնեք… դուք օրենքին հետևում եք??? Ցանկացած բնագավառում… Ուրեմն իրավունք չունեք ձեր կողքինի հասցեին քննդատաություններ <<շռայլել>>… ՀԱՅԵՐԸ ՕՐԵՆՔԻ ԱԶԳ ՉԵՆ… եղել են թե ոչ, չգիտեմ, էդ հարցի պատասխանը ոչ ոք չի կարող տալ ժամանակակիցներից…
Դիմացինին քննադատելուց առաջ նայեք հայելու մեջ… նայեք նայեք… վաղ թե ուշ դեմ առ դեմ կանգնելու եք իրականության առջև…
