June 25, 2010

Կապկպված հոգու ազատ թռիչքը

Posted in Ընդհանուր tagged , , , , at 12:28 pm by matador

Ես առաջին անգամ չէ, որ լսում եմ նման պատմություն… Նույնիսկ հայտնի գրողներից մեկն է գրել իր ստեղծագործություններից մեկում այդ մասին… Ինչպես է դա պատահում?…

Նա ամեն օր ապրում է նույն սցենարով:… Այնքան սովորական է դարձել ամեն ինչ օրվա ընթացքում… նա միշտ գիտի, թե ինչ է լինելու հաջորդ օրը, որովհետև գրողի տարածը ամեն օր նույն բանն է կրկնվում… Եվ դա դեռ ամենացավալին չի… Ամենացավալին այն է, որ նա այդ ամենի հետ մեկտեղ ստիպված է ամեն օր կերպարանափոխվել… Այլապես չի կարողանա շրջապատ դուրս գալ, աշխատել, համոզել, ժպտալ իր համար զզվելի անձի երեսին, նույնիսկ մի երկու արհետսական հաճոյախոսություն անել… Սովորաբար նման հանդիպումներից հետո, հանդիպող կողմերը բաժանվելուց հետո կտրուկ փոխում են դեմքների արտահայտությունը, խորը հոգոց հանում ու մտածում, թե ինչ դժվար է տխմար մարդկանց հետ գործ ունենալ… Եվ իր համար սա դարձել է սովորական… Սեփական իսկական Ես-ը հիշում է միայն, երբ ֆիզիկապես մենակ է մնում… այդ ժամանակ էլ հասկանում է, որ հոգեպես էլ մենակ է… Եվ այս ամենը երկաթե շղթաներով կապանքների նման փաթաթվել և սեղմել են նրա ներսը… նրա Ես-ը…

Նա ամեն երեկո է դա զգում… որովհետև ամեն երեկո մենակ է… հոգին անընդմեջ դուրս պրծնելու ճանապարհներ է որոնում… սարսափում է, երբ մտածում է, թե ինչպես են օրերը անդառնալիորեն մեկը մյուսի ետևից անցնում, իսկ նա կապանքներից ազատվել չի կարողանում… Բայց հոգին ինքնուրույն գտնում է ճանապարհը: Երբ կապանքները խեղդում են ֆիզիկապես, խեղդում են մարմինը, հոգին կապանքների համար աննկատ դուրս է պրծնում, դառնում է երազանք, մտքի թռիչք… Տեսնում է ամբողջ աշխարհը, լինում է ամեն տեղ, որտեղ երազում էր… Տեսնում է միայն նրանց, ում սիրում է իսկապես… եվ երբ գալիս է վերադառնալու պահը… նա այլևս չի ուզում վերադառնալ… ԻՍԿ ԻՆՉՈՒ ՎԵՐԱԴԱՌՆԱ… ԿԱՄ ՈՒՐ ՎԵՐԱԴԱՌՆԱ… ԿԱՊԿՊՎԱԾ ՈՒ ՄԻԱՅՆԱԿ… Չեմ ուզում վերադառնալ մարմինս… կամ էլ ազատեք նրան էս հիմար կապանքներից… էս կապանքները արհեստական են…

Follow

Get every new post delivered to your Inbox.