June 25, 2010

Տանցույուտ ֆսե… բացի հայ տղաներից… :))

Posted in Ընդհանուր tagged , , , , , at 12:47 pm by matador

Հիմա որ հարցնեմ, բոլորդ էլ սիրում եք չէ պարել? Հա, մի քանիսը կասեն, Չէէէէէէ, պարելը իմ բանը չի… այսինքն պարելուց շատ հեռու ա: Հա, գիտեմ, կան մարդիկ ում մարմինը ի ծնե իրեն չի ենթարկվում երաժշտության ռիթմերի տակ: Կան մարդիկ էլ, ում համար պարելը իսկական տանջանք ա… ինչի? Որովհետև ուղղակի չգիտեն պարել, բայց շատ շատ են սիրում է ախր…

Լավ, անցնեմ բուն ասելիքիս…

Պար… ինչ եք պատկերացնում էս բառի տակ? Մի հատ մեծ պարասրահ հա? Լիքը ջահելներ, որոնց շարժումները լուսային էֆֆեկտների տակ հազիվ են նշմարվում: Ասենք, մի լույսի առկայծման ժամանակ տեսնում եք աղջկա ձեռքերը վերև պարզած, հաջորդ առկայծման դեպքում, ձեռքերը աստված գիտի որտեղ, մազերը օդի մեջ <<գորգոնայի գլուխ>> արած… :) )) Դե այսինքն ի նկատի ունեմ էն որ թափ են տալիս նենց, որ մազերը օդի մեջ <<վեեր>> ա դառնում… Կամ, ասենք, պատկերացնում եք հարսանյաց սրահ, որտեղ մի խումբ կերած-խմած հարսանքավորներ միատեսակ ձեռքերը օդի մեջ տնկած ափերը աջուձախ կամ վերև-ներքև են անում… Կամ, հենց ռուսական կամ առավել ևս հունական ռիթմեր են հնչում, ջահելները ավելի են ակտիվանում, աղջիկները հատկապես, հիշելով, որ իրենք կոնքեր ունեն… :) )))

Կամ էլ պատկերացնում եք կիսամութ երեկոյան պարասրահ, հարթ պարկետով, մի խումբ սլացիկ աղջիկներ և ամրակազմ տղաներ, շատ գեղեցիկ կեցվածքով, շատ գեղեցիկ է… փորձում են… պարապում են… իրենց համար պարը հոբի չէ, ժամանակավոր զբաղմունք չէ, հինգ րոպե հարսանիքի տեղը աթոռից պոկվելու նպատակ չէ… նրանց համար պարը կյանքի մի մասն է… ինչպես մնացածի համար աշխատանքը, սովորելը… մի խոսքով…. ինչ եմ ուզում ասել…

Ballet

Ուզում եմ ասել հետևյալը…

Մեր մեջ վաղուց տարածում է գտել մի երևույթ… հիմա կասեք <<գենդերային խտրականություն եմ սերմանում>>… բայց ես մեղավոր չեմ, որ էդպիսին ա իրականությունը… Ում համար է գաղտնիք, որ հայ երիտասարդույթունը գնում է դիսկոտեկ – աղջիկները պարելու, տղաները – նայելու… լավ, գոնե մեծամասնության մոտ էդպես ա… հազարից մեկին է հաջողվում տղաներից պարահարթակի վրա փայլել իր մարմնին տիրապետելու ունակություններով… :) ) Բայց ՈՒՊՈՌՆՈ, հայ տղաները պարել սովորել չեն ուզում !!!! Էէէէէէ, սենց չեղավ է… հա, էլի աղջիկները պարեն, բայց պարի որոշ տեսակներ ուղղակի անիմաստ են դառնում առանց զույգի !!!!!!!!!!!!! Ոնց ասեմ, որ հասկանաք? Օրինակ, փորձեք պատկերացնել տանգո (չեմ ասում են տանգոն, որ սաղդ գիտեք, թե տղան ձեռքերը դնում ա աղջկա կոնքերին, կամ իբր թե կոնքերին ա դրել ու մի քանի տաղտկալի րոպե աջ ու ձախ են թեքթքվում մարմիններով… ասում եմ իսկական տանգոն, բոլոր կանոններին համապատասխան լատինական պարը)… Պատկերացրեցիք??? Դե հիմա նույնը պատկեացրեք առանց տղայի <<պարտիայի>>… ոնց ա??? …

ՄԻ ԽՈՍՔՈՎ, ՏՂԵՔ, ԵԿԵՔ ԽԵԼՔ – ԽԵԼՔԻ ՏՎԵՔ, ՈՒ ՉԵՄ ԱՍՈՒՄ ՊԱՐՈՂ ԴԱՌԵՔ, ԲԱՅՑ ԳՈՆԵ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՊԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՔ, ՈՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՁԵԶ ԼԱՎ ԶԳԱՔ ՊԱՐԱՀԱՐԹԱԿԻ ՎՐԱ, ԱՅԼ ՆԱԵՎ ԿԱՐՈՂԱՆԱՔ ԱՂԶԿԱ ՄԱՐՄԻՆԸ ՁԵԶԱՆՈՎ ԱՆԵԼ…  ԽՈՍՔԸ ՊԱՐԱՀԱՐԹԱԿԻ ՄԱՍԻՆ Ա… :) ))…

Follow

Get every new post delivered to your Inbox.