July 2, 2010
Տխուր ես..
Ես միանգամից նկատեցի տխրությունը աչքերիդ մեջ… Ես նույնիսկ ունքիդ ձևից կարող եմ գուշակել, թե ինչ կա քո ներսում… Նկատեցի, որ տխուր ես… Մարդիկ երբեմն տխրում են առանց պատճառի: Ուղղակի երբեմն սիրտը տխուր լիենլու կարիք է ունենում, որպեսզի, նախ երջանկությունը չվերածվի միօրինակության, ու հետո… ի վերջո, տխրությունը չլիներ, չէիր էլ հասկանա, թե ինչ է ուրախությունը: Ամեն ինչ բացահայտվում է համեմատության մեջ:…
Բայց չեմ ուզում իմանալ տխրությանդ պատճառը: Կան մարդիկ, ովքեր կիսվելով, թեթևացնում են իրենց հոգին ու շարունակում ապրել ամբողջ հոգով: Կան նաև այնպիսինները, ովքեր կիսվում են և ծանրացնում ոչ միայն իրենց վիճակը, այլև ազդում համբերատար լսողի վրա: Չգիտեմ, երկրորդին պատկանում ես, թե չէ, բայց առաջին խմբին հաստատ չես պատկանում: Պետք է կարողանալ լսել, այո… Բայց ոչ միայն լսել է պետք կարողանալ, այլ նաև խոսել… ճիշտ խոսել:
Մտքերդ ծանրացրել են ոչ միայն ուղեղդ, այլ նաև մարմինդ… Այնքան բացասական էներգիա ես կուտակել քո մեջ, որ դժվարանում ես նույնիսկ շարժվել… ու դժվարանում է նաև ուղեղիդ աշխատանքը… քանի որ այն զբաղված է վատը, բացասականը “մարսելով” … Լավը, դրականը արտահայտելու հնարավորություն այլևս չունի: Դու ինքնակամ անձդ դատապարտել ես հավիտենական տանջանքների….
Ես գիտեի… մենք գիտեինք… բայց դու աչքերդ փակեցիր այդ պահին և կույր ձևացար… Այժմ արդեն բուժվել ես կուրությունից, բայց միայն աչքերիդ…
Ասում էի քեզ… զգույշ եղիր…

