July 2, 2010

Փոքր ճշմարտություններ իմ մասին…

Posted in Ընդհանուր tagged , at 9:58 am by matador

Ասում եմ իմ… բայց երևի շատերը կգտնեն ասվածի մեջ իրենցը…

  1. Արագ տպելիս անընդհատ խառնում եմ “Խ” և “Ծ” տառերը… Թե դրանից ինչ զավեշտալի բաներ են ստացվում, միայն պատկերացնել կարելի է:
  2. Անտանելի զզվում եմ չար մարդկանցից ու չեմ սիրում առավոտյան Երևանի փողոցներով քայլող “նամռութ” դեմքերին…
  3. Կան մարդիկ, ում ծննդյան օրը հիշելու համար եթե հիշեցում չդնեմ հեռախոսի մեջ, հաստատ չեմ հիշի, անկախ նրանից, թե որերորդ անգամ եմ շնորհավորում:
  4. Չեմ սիրում, որ մարդիկ հատուկ ի լուր ամենքի նշում են, որ իրենք “ադնակլասնիկ” չեն սիրում… որովհետև վաղ թե ուշ մեկ ա մտնելու են :) ))
  5. Ներվայնանում եմ, երբ ինձ նույն հարցը երկու, երբեմն երեք, կամ չորս անգամ են տալիս…
  6. Կարող եմ երաժշտության տակ բանավոր նյութ սերտել, էլ չասեմ, որ քնում եմ երաժշտության ներքո…
  7. Չեմ սիրում, երբ մարդիկ ոչ ըստ իմ տրամադրության վարքագիծ են դրսևորում… ասենք, ես էդ պահին պիտի մտածեմ, իսկ կողքից աղմկում են, դեռ մի բան էլ հարց-մարց տալիս, որ ավելի շեղեն…

(ջղայնացրեցին… չեմ կենտրոնանում… հետո կշարունակեմ…:) )

Follow

Get every new post delivered to your Inbox.