June 25, 2010
Դե, պաս տուր 2
Հիմա երկընտրանքի մեջ եմ, ինչպես, կարծում եմ շատերը…
Նախորդում ես հարց էի ուղղել բոլորին, թե արդյոք դժգոհողների հիմնական զանգվածը ամբողջությամբ կարդացել է նախաստորագրված արձանագրությունների տեքստը: Եվ իմ հարցը ստացավ իր պատասխանը, որ հիմնավոված տեսակետների կողքին այսօր ոչ իրազեկ մարդիկ էլ կան… ցավոք…
Այսօր ես լսեցի նաև դեմ կարծիք և հասկացա շատ նրբություններ, որոնց մասին “գլխի ընկնելու” կամ պարզապես իմանալու համար ինձ ընդամենը պետք էր ավելի շատ փորձագետների և պարզապես բանիմաց մարդկանց կարծիքներ իմանալ… Եվ դրա համար հասարակական քննարկումները շատ կարևոր են… երկկողմանի կարծիքների փոխանակումը անչափ անհրաժեշտ է:… Ինչքան հնարավոր է շատ քննարկումներ պիտի կազմակերպվեին… Հիմա արդեն էս ամենը խուճապի ա նմանվում:
Ու ինչքան սխալ ա, որ մեր ազգային ներքին տարաձայնությունները մեզ ոչ օգտակար “լուսավորությամբ” են ներկայացնում ամենուր:…
Չնայած, ոչինչ առանց պատճառ չի լինում… պատահականություններ չեն լինում, առավել ևս, եթե խոսքը վեարբերվում է մի ամբողջ ազգի ճակատագրին…