June 25, 2010

Չէի ուզում, ինձնից անկախ ստացվեց…

Posted in Ընդհանուր tagged , , , at 1:23 pm by matador

Դու անմեղ ես… Դու միշտ էլ անմեղ ես եղել… Մեղավորը միշտ հանգամանքներն են… կամ էլ ծայրահեղ դեպքում դիմացինդ… Բայց դե դիմացինին մեղադրելն էլ բարդ է: Դէ արի ու հետո ապացուցի… կամ չէ, բացատրի, թե ինչում է նա մեղավոր: Դրա համար ավելի լավ է մեղքը բարդես հանգամանքների վրա ու վերջացնես: Հիմա հանգիստ շունչ քաշիր: Քաշիր ու շարունակիր (թույլ տվեք անցնեմ մի քիչ ավելի <<պոպուլյար>> ամենօրյա խոսելաձևի ու բառապաշարի…) Քաշի ու շարունակի… Ուրեմն հա… ինչի մասին էի խոսում…

Խոսում եմ էլի… բոլորս էլ մեր շահի հետևից ենք վազում առաջին հերթին: Մարդու մեջ այդպես դրված է: Բայց մարդու մեջ դրված է նաև պահպանել այդ նույն շահը, երբ դիմացինը իրեն ոտնձգություններ է թույլ տալիս դրա նկատմամբ: Բայց ամեն դեպքում նույնիսկ այստեղ կան չափեր, որոնք անցնելը քո իսկ սեփական շահերից չի բխում:

Կգա մի պահ, որ ինքդ էլ չես հասկանա, թե ինչպես ռազմավարական սխալ թույլ տվեցիր… այսպես ասած… սայթաքեցիր… օրինակ, սխալ մարդու կընտրես որպես հերթական զոհ… կամ ինքդ կհասկանաս, որ սխալվել ես, կամ էլ քեզ կհասկացնեն. այդ մարդը ինքը քեզ կհասկացնի: <<Անմեղ հրեշտակի>> քո թևերը կկոտրվեն:

Follow

Get every new post delivered to your Inbox.