June 25, 2010
Դե, պաս տուր…
Այսպես էր վերնագրված 7or.am ծաղրանկարներից մեկը, որը ես շատ հավանեցի, և որը իր մեջ շատ մեծ ենթատեքստ է թաքցնում:
Մի հարց… մեր երկրի բնակչության քանի տոկոսն է տիրապետում ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ամբողջական տեքստին???
Ես խորապես համոզված եմ, որ սփյուռքի նեկայացուցիչները չեն կարող ամբողջությամբ պատկերացնել սահմանի բացման անհրաժեշտությունը Հայաստանի համար: Չգիտեմ, թե որքանով է դա ճիշտ, բայց թող գոնե որևէ մեկը փորձի ապացուցել, որ սփյուռքահայը զգում և տեսնում է իրավիճակը նույն կերպ, ինչպես հայաստանաբնակ հայը … ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏ ԼԱՎ ՉԷ ՓԱԿ ՍԱՀՄԱՆ ՈՒՆԵՆԱԼԸ: Սահմանը բացելու տնտեսապես հիմնավորված լինելը փաստ է, չնայած այն հանգամանքին, որ դժվար է կոնկրետ թվերով գնահատել այդ օգուտը: ԱՅԼ ՀԱՐՑ Է, ՈՐ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱԼ ԱՇԽԱՏԵՑՆԵԼ ՀԱՅԵՐԻ ՕԳՏԻՆ: Բայց աբսուրդ է պնդել, որ հայերը թուրքերի հետ սահմանի բացման կարիքը տնտեսապես չեն զգում:… Մյուս կողմից, իհարկե, Թուրքիան նույնպես մեծապես շահում է Հայաստանի հետ բաց սահմանից` կարճացնելով իր ճանապարհը դեպի Ադրբեջան: Բայց Հայաստանը միայն Թուրքիայի հետ առևտուր անելով չէ, որ բաց սահմանից օգուտ է քաղում: Եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ Հայաստանի համար Թուրքիայի միջոցով բացվում է այլընտրանքային ճանապարհ դեպի ծով: Ընդ որում, Սև, Միջերկրական և Էգեյան ծովեր: Իհարկե, դժվար է կոնկրետ տնտեսական վերլուծություն անել և այս պահին հստակ թվական գնահատականներ տալ առևտրի ծավալներին այդ պայմաններում, բայց իրավիճակի դրական փոփոխությունը Հայաստանի համար ակնհայտ է:
Այստեղ մի անհասկանալի պահ էլ կա… Պարզվում է, որ ոչ միայն Ֆրանսիայի հայ համայնքն է ագրեսիվ տրամադրված ձեռնարկվող միջոցառումներին (Իսկ Ազնավուրը էկրանից ասում է, որ կուզենար տեսնել, որ բոլոր համայնքները Ֆրանսիայի համայնքի նման հավասարակշիռ մոտեցում են ցուցաբերում…), այլ ողջ սփյուռքահայությունը: ԻՍԿ ԻՆՉՈՒ????????? Մեկը կարող է բացատրել, թե ինչու են սփյուռքահայերը էդպես բորբոքվել??? Պատճառը թուրքերի հետ բարեկամանալու փաստն է??? ԿՈՆԿՐԵՏ ՁևԱԿԵՐՊՈՒՄ, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ ԴԵՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆԸ???
