July 2, 2010

Բարի լույս-2 սիքվել … կամ օրվա սկիզբը

Posted in Ընդհանուր tagged , , , at 10:02 am by matador

Ուղիղ ինն է, դեռ մենակ եմ… սուրճի բաժակից բարձրացող գոլորշին ուղիղ քթիս է խփում տարօրինակ բույրը… դուռը կիսաբաց է, դեռ լուռ է… բայց մի քանի րոպեից աղմուկ կսկսվի, գիտեմ. դռան ձայներ, մարդկանց ձայներ, բարև-բարիլույսեր… կուզեի մի որոշ ժամանակ նստել լռության մեջ… բայց դե ոչ մեկին լռեցնել չեմ կարող. ուղղակի անշնորհքություն կլինի…

Պատուհանից դուրս եմ նայում. արև է դուրս գալիս… երբ գալիս էի, դեռ արև չկար, ու շատ ցուրտ էր: Իսկ հիմա լույսը արդեն լավ բացվել է և երկնքի կապույտը արտահայտիչ երևում է:

Ներքուստ հանգիստ եմ, բայց ինչ-որ լուռ տխրություն եմ ապրում: Մտածում եմ, լավ է, որ դեռ մարդ չկա, կհասցնեմ տրամադրվել անհրաժեշտ և պատեհ պահերին ժպտալու անկախ ներքին զգացողությունից: Լավ է, կարելի է սիրելի երաժշտության ուղեկցությամբ դա անել, որպեսզի մենակ չզգաս:

Սուրճի գոլորշին թուլացավ: Խմեմ, քանի չի սառել…

Բարի լույս…

Follow

Get every new post delivered to your Inbox.