July 2, 2010

Բարի լույս…

Posted in Ընդհանուր tagged , , , , at 9:55 am by matador

Բարի լույս, բարի արևային օր…

Այսօր երկինքը շատ պայծառ է: Թե սովորական երկինք է, պարզապես ես եմ վերջապես սովորել տեսնել այդ… Բայց շատ հաճելի լուսավոր օր է: Նույնիսկ ձմեռվա ցուրտը չեմ զգում: Այնպիսի տպավորություն է` կարծես արևի շողերը կաթիլ-կաթիլ ներ են թափանցում մաշկիդ տակ… Մի հաճելի սիրտը շոյող զգացողություն է պատում ինձ, ժպիտը ինքնըստինքյան հայտնվում է շուրթերիս: Չեմ էլ մտածում, որ շրջապատին կարող է հետաքրքրել ժպտալուս պատճառը, կամ նրանք պարզապես կարող են ինձ խելագարի տեղ դնել… մեզ մոտ այդպես է չէ: Ասենք, Բարսելոնայում լինեի, հաստատ այդ մասին չէի անհանգստանա…. ինչևէ…

Զարմանալի է, բայց կան մարդիկ, ովքեր դեմքիս ժպիտ նկատելով, նույնիսկ պատասխան ժպտում են… Ինչ հաճելի է: Չես ճանաչում, բայց առավոտ շուտ արդեն դրական լիցքեր ես ստանում անծանոթ մեկից, ընդամենը ժպիտից…

Մարդը միջինը կյանքում ապրում է մոտ 75 գարուն… Բոլորիս համար գարունը զարթոնք է նշանակում: Տաք է, արևոտ, նոր “ծնված” ծաղիկների բույրն ամենուր, թեթև քամի: Ու հիմնականում ոչ-ոք չի սիրում խոր աշուն կամ ձմեռ: Իսկ ես կարծում եմ, որ ամեն եղանակ իր հմայքն ունի, և ձմեռը այդ առումով ոչնչով չի զիջում գարնանը կամ ամռանը: Ես շատ ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք զգալու տարվա բոլոր չորս եղանակների գեղեցկությունը: (անկեղծ ասած ձմռանը միակ բանը, որ ինձ անհանգստություն է պատճառում ճանապարհի սառույցն է, բայց դե ձմեռը մեղավոր չէ, որ մաքրող չկա :) )) )…

Էլի մի անգամ պիտի ասեմ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք կարող ենք ձմեռը ապրել վայելելով, սովորելով սիրել ձյունը, թեկուզ և ցուրտը (ի վերջո ինկուբատորի ճուտիկներ չենք:))) )… Ձմռան արևը յուրահատուկ ջերմություն ունի… Խոստովանեք, ամռանը արևի ջերմությունը այդքան հաճելի չէ, քանի որ առանց այդ էլ շատ շոգ է: Բայց ձմռան արևը շատ-շատ հաճելի է… Երևի թե միակ թերությունը, որ ունի ձմեռը այն է, որ եթե բուք անի, կդժվարանա երթևեկությունը, ինչից մի անգամ չէ, որ տուժել եմ, ուշացել աշխատանքից, բայց դե ինչ անենք??? Ամառը չունի թերություններ? :D )))

Արևի ջերմության ներքին զգացողություն եմ մաղթում բոլորիդ…


Follow

Get every new post delivered to your Inbox.