August 5, 2010

Գևորգ Հակոբյանի ստեղծագործությունը առանց մեկնաբանության…

Posted in Սևուկ Ուլիկ-Անճոռնի Ճուտիկ at 6:33 pm by matador

Ինչու առանց մեկնաբանության… որովհետև այս երգի բառերը իրենք ամբողջովին բացատրում են ամեն ինչ: Ես նույնիսկ դժվարությամբ էի հավատում, որ Գևորգը կարող էր այդպես դիպուկ գրել, կարծես մտքերս է կարդացել… հետո ասաց, որ գրելիս հիշել է այն խնդիրները, որոնք ես սովորաբար բարձրացնում եմ… Ինչևէ, չեմ երկարացնում: Կարդացեք, որ քննարկենք: Երբ երգը պատրաստ լինի, դա էլ կկիսեմ:

Beggar Child©, Lyrics by Gevorg Hakobyan©, Music by Bagrat Hakobyan©

Child is crying in the crowd:
Mom has left her in this site.
Child is crying very hard.
Serving mommy is a pride.

(Chorus)
Crowd is walking left and right,
Giving money to the child.
Money’s dirty, money’s liard.
–Earn for mommy, life is hard.

Child is crying in the crowd.
Child is begging money loud.
Give the money to the child,
Mom is waiting for reward.

(Chorus)
Crowd is walking left and right,
Giving money to the child.
Money’s dirty, money’s liard.
–Earn for mommy, life is hard.

Child is crying in the crowd:
Mommy told her –cry out loud.
Child is working very hard:
Waif succeeds, mother’s proud!

(Chorus)
Crowd is walking left and right,
Giving money to the child.
Money’s dirty, money’s liard.
–Earn for mommy, life is hard.

SOLO

Mommy, mommy! you are right
Use the money, use your child.
Life is labor, life is hard:
Child will grow up in a yard.

(Last Chorus)
Crowd is walking left and right,
Giving money to the child.
Money’s dirty, money’s liard.
–Earn for mommy, life is hard.

August 4, 2010

Մանկությունս չեք տեսել?

Posted in Սևուկ Ուլիկ-Անճոռնի Ճուտիկ at 10:17 pm by matador

Էհ, փոքրիկ… Ով իմանար, որ հասակակիցներիդ նման բակում խաղալու կամ դպրոց հաճախելու փոխարեն պիտի հայտնվես փողոցում, մորդ ծնկներին` փորձելով անցորդների մոտ խղճահարութույն արթնացնել:

Իսկ դու գիտես, որ քո մասին կարող են հոգ տանել? Գիտես, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են քեզ խնամել ու չեն պատրաստվում քեզ մորիցդ կտրել: Սիրում ես հա երևի մայրիկիդ?  Սարսափում եմ, գիտես, այն մտքից, որ կարող է եղբայրներ և քույրեր էլ ունենաս: Ու նրանք բոլորը լինեն քո վիճակին: Թե միայն դու ես մայրիկիդ օգնում ավելի խղճահար երևալ?

Իսկ մայրդ քեզ ինչ ասաց, երբ ձեռքիցդ բռնեց ու բերեց փողոց? Ասաց` ուր է տանում? Բա ես քեզ մանկությունիցդ կտրված այդպես տեսնելով, էլ մայրիկիդ ինչպես հանդուրժեմ?

Երեկ այդ երազկոտ հայացքիդ մեջ կարդացի այդ բառերը… “Մանկությունս չեք տեսել?”

Ով է մեղավոր, այ փոքրիկ? Ինչ անեմ? Ինչու է ամեն անգամ, երբ քեզ կամ քո նման մեկին տեսնում եմ, ձեռքերս ու ոտքերս կապվում են? ԻՆչու չեմ կարող պարզապես քեզ վերցնել ու տանել այնտեղ, ուր քեզ հաստատ ավելի լավ կլինի? Ինչու պիտի քո բարօրության խոչընդոտը ծնողդ լինի?

Ասա հա մայրիկիդ?… Ասա, որ նա քեզ չի կորցնի, եթե փորձի գոնե ժամանակավոր քեզ հանձնել այն մարդկանց խնամքին, ովքեր կարող են հոգ տանել քո մասին, եվ կաջակցեն թեկուզ մայրիկիդ, ոտքի կանգնի, մինչև դու ապրես քո մանկությունը:

Տեսնում եմ քո մանկությունը, փոքրիկ… բայց արդյոք կարող եմ քեզ տանել այնտեղ?

August 3, 2010

Չեմ ուզում տեսնել նրանց…

Posted in Սևուկ Ուլիկ-Անճոռնի Ճուտիկ at 12:02 am by matador

Ցավով եմ ասում, բայց փաստ պիտի արձանագրեմ: Այսօր այս երեխաների վիճակը, ում գլխին “ծնող” կա, ցավոք, շատ ավելի վատ է, քան ծնողազուրկ երեխաների վիճակը, ովքեր խնամքի հաստատությունների հսկողության տակ են:

Ում է հայտնի այս երեխաների ճակատագիրը? Ով գիտի, թե ինչու են նրանք իրականում փողոցում? Փորձեցի մի անգամ մի տաս տարեկան տղայից պարզել, թե ինչու է նա դասի ժամին փողոցում նստած, միթե դպրոց չի հաճախում, եվ ապշեցուցիչ պատասխան լսեցի. “Մամաս չի տանում:”… Դատեք ինքներդ… կարծում եք, որ նա ինձ կխաբեր? Չգիտեմ… Կարծում եմ, որ ամեն դեպքում փողոցից ավելի լավ տարբերակներ կան նրանց համար… բայց թե ինչու են նրանք ծնողների կամքով իսկ հայտնվում մայթերին, եվ դեռ ավելին, նրանց գրկին… սարսափելի է ուղղակի, թե ինչպես են նրանք արդեն հինգ-վեց տարեկան տարիքից խաղալու փոխարեն սովորում մարդկանց վրա հոգեբանորեն ազդելու հնարքներ ու ծնողների հետ անցնում “գործի”…

Չեմ ուզում տեսնել նրանց այդ վիճակում… բայց քանի դեռ երեխայի գլխին ծնող կա, նրա հանդեպ իրավունքների և պարտականությունների կրողը նա է: Վայ էդպիսի կրողին: Նրանք, գոնե հնարավորություն ունեն երեխային թեկուզ ժամանակավոր հանձնելու խնամքի այլ մարդկանց, հաստատություններում, որտեղ երեխան գոնե մաքուր կլինի եվ կուշտ:

Ինչու է երեխան միջոց? Ինչու նա նպատակ չէ? ԻՆչը հանկարծ այդպես փոխվեց? Կամ ես ինչ սպասեմ մի հասարակությունից, որտեղ երեխան որպես միավոր, իրեն չի կարող պաշտպանված զգալ, եթե մեջքին նորմալ ծնողներ չունի: Ու միթե այստեղից չի ծնվում չարությունը նրանց մեջ?

July 30, 2010

Ուրեմն այսպես…

Posted in Սևուկ Ուլիկ-Անճոռնի Ճուտիկ at 12:29 pm by matador

Սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների և ծնողազուրկ երեխաներ… դառը խոսքեր: Բայց փաստը մնում է փաստ: Նրանք այսօր մեր շարքերում են և մեր աջակցության կարիքն ունեն: Իսկ ինչպես ենք վերաբերվում մենք նրանց?

Այդ երեխաներից յուրանքանչյուրի կյանքի պատմությունը մի գեղարվեստական ֆիլմի` դրամայի, երբեն էլ, ցավոք, ողբերգության սցենար է: Ամեն մի երեխա ունի իր պատմությունը, իր խնդիրները, իր կարիքները:

Նրանք տարբեր են: Սոցիալապես անապահով երեխաները, սովորաբար, խնամքի հաստատություններում են հայտնվում այն պարզ պատճառով, որ նրանց կենդանի ծնողները ի վիճակի չեն հոգ տանել նրանց մասին: Համենայնդեպս, այդպես պետք է լիներ: Բայց, ցավոք կրկին, շատ դեպքերում երեխաներին խնամքի հաստատություններ հանձնելը ծնողների համար նշանակում է պարզապես ավելորդ հոգսից ազատվել: Հատկապես, երբ երեխան հաշմանդամ է ծնվում, կամ անժամանակ: Դրա համար էլ խնամքի հաստատություններում գտնվող երեխաներին պայմանականորեն բաժանել կարելի է երկու խմբի` “սոցիալական որբեր” (որքան էլ որ “որբ” բառը չեմ սիրում, բայց խուսափել չեմ կարող) և ծնողազուրկ երեխաներ, ում ծնողները մահացած են:

Եվ դժվար է ասել կամ գնահատական տալ, թե որ դեպքն է ավելի ցավալի: Դա պարզապես անհնար է: Բայց միանշանակ է, որ այդ երեխաները վաղվա մեր ապագայի անբաժանելի մասն են կազմում: Ցավալին այն է, որ շատերը չեն գիտակցում, որ անհեռատեսության պատճառով անտեսում են այդ երեխաների մեջ թաքնված հսկայական պոտենցիալը մեր հասարակության զարգացման համար: Փաստորեն մենք, փոխանակ լուծելու մեր սոցիալական խնդիրները, ավելի ենք դրանք խորացնում, քանի որ չենք պատկերացնում թե ինչ կարող ենք անել:

Այսօր Հայաստանի ամբողջ տարածքով խնամքի հաստատություններում գտնվող երեխաների շարքում շատ քիչ են իսկապես ծնողազուրկ երեխաները: Արդեն տարօրինակ չի թվա, եթե ասեմ, որ այնտեղ հիմնականում սոցիալական որբեր են բնակվում, ում ծնողները փաստացիորեն կենդանի են: Եվ ցավալին այն է, որ այդ երեխաների շարքերում քիչ չեն այնպիսինները, ում ծնողները, սեփական շահից դրդված, չեն ցանկանում երեխային հանել այդ հաստատություններց` խուսափելով նաև պատասխանատվությունից և հոգսերից: Շատ երեխաների ծնողները նույնիսկ չեն էլ այցելում: Եվ նրանք, փակված իրենց ներաշխարհում, մտածում են, երևի թե` ում արած վատության համար են այսօր զրկված նորմալ մանկությունից և ծնողական սիրուց ու հոգատարությունից:

Դե հիմա պատկերացրեք, թե դուք ինքներդ ինչքան բան կարող եք անել այդ երեխաների համար, ովքեր նույնիսկ մի սրտակից մարդու հետ մտերմիկ զրույցի կարոտ են մնում: Նրանց հասարակության հետ առավել լայն շփումով է պետք ապահովել: Պետք է ցույց տալ նրանց, որ իրենք էլ հասարակության լիարժեք անդամներ են և հնարավորություն ունեն հասնելու իրենց նպատակների և երազանքների իրագործմանը: Եվ պետք է ստեղծել այդ հնարավորությունները: Դրա համար էլ կարելի է լուծում գտնել, ինչի մասին ես կգրեմ հաջորդ հոդվածներում:

Այս անգամ պարզապես ուզում եմ, որ դուք ԻՆՔՆԵՐԴ ՁԵՐ ՄԵՋ ՄՏԱԾԵՔ ԵՎ ՀԱՍԿԱՆԱՔ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է ԼԻՆԵԼ ՍՐՏԱԿԻՑ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՎ ԴՐԱ ԿԱՐԻՔԸ ԶԳՈՒՄ Է, ՄՏԱԾԵՔ, ԹԵ ՇԱՏ ՔԻՉ ԲԱՆ ԱՆԵԼՈՎ ԻՆՉՔԱՆ ՄԵԾ ԲԱՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ ԱՅԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏՈՒՄ ՆԱԵՎ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: Մտածեք…

July 23, 2010

Խնդրի շարունակությունը

Posted in Սևուկ Ուլիկ-Անճոռնի Ճուտիկ at 1:04 pm by matador

Որպես բարձրացված խնդրի տրամաբանական շարունակություն, պարզաբանելու համար, թե խղճով մարդիկ իրականում ինչի համար են անհրաժեշտ, սկսում եմ շարադրել միտքս, չնայած այն հանգամանքին, որ այսօր դրան խանգարող հանգամանքներ կային ինչքան ուզես…

Եվ այսպես…

Մեր հասարակության ներսում կան խնդիրներ, որոնք լռելյայն քանդուքարափ են անում առաջընթացի և գոյության պահպանման հիմքերը ապագայում, եվ մենք դա, ցավոք, կամավոր չենք նկատում: Ըստ իս, երբեք պետք չէ առիթի կամ պատեհ պահի սպասել, որպեսզի սկսենք լուծել այդ կարգի խնդիրները, մանավանդ, որ դա մեզնից շատ ջանք ու եռանդ չի պահանջում:

Հայերից մեջ ընդունված ավանդական գաղափարախոսության համաձայն երեխան ընտանիքի ստեղծման, եթե սկզբնական նպատակը չէ, ապա հետագայում գոնե հաստատ դառնում է դրա նպատակը: Եվ ընտանիքի ամբողջ ուժը ուղղվում է այդ երեխային դաստիարակելու վրա, անկախ դրա անհրաժեշտությունից: Սա մի այլ խոսակցության թեմա է, ինչևէ, այս հոդվածաշարի բուն թեման նկարագրված իրավիճակի 180 աստիճանով հակառակ երևույթն է:

Բավական է մի հայացք նետել անապահով ընտանիքների և ծնողազուրկ երեխաներին առնչվող վիճակագրությանը, անմիջապես միտք է ծագում, թե մենք մեր իսկ ազգի դահիճներն ենք: Առանց պատկերացնելու կամ հաշվի առնելու, որ երկրի ապագան հիմնված է ապագա սերնդի վրա, այդ հիմքերը ամրապնդելու փոխարեն ավելի ենք թուլացնում դրանք:

Այսօր այդ երեխաների մի զգալի մասը մեր աջակցության կարիքն ունի:

ԲԱՅՑ…

Ահա այս ԲԱՅՑ-ը շատ կարևոր է մի պատճառով. մենք թյուր պատկերացում ունենք այն մասին, թե որ երեխաները և ինչ աջակցության կարիք ունեն մեր կողմից:

Որպեսզի շատ երկար-բարակ հոդված չստացվի, կարմրատառ նախադասության պարզաբանումները կտամ հաջորդ հոդվածում:

July 22, 2010

Խնդրի սկիզբ…

Posted in Սևուկ Ուլիկ-Անճոռնի Ճուտիկ at 11:22 am by matador

Հասարակությունը ունի արժանապատվություն? Կա ընդհանրապես նման հասկացություն, թե արժանապատվություն ունի միայն անձը, ու երբ մարդիկ դառնում են ամբոխ, եվ տեղի է ունենում շահերի բախում, այդ միավորման մեջ կորում է արժանապատվություն հասկացությունը:

Կան խնդիրներ, որոնք բարձրացնելիս, երբ դիմում ես մարդկանց, ստանում ես ինքնըստինքյան ենթադրվող պատասխան, բայց երբ այդպես մտածող մարդիկ միավորվում են հասարակության մեջ, պարզվում է, որ մտածելը քիչ է…

Հետաքրքիր է, խիղճ բոլորը ունեն…? Մեզ խղճով մարդիկ են պետք…

July 21, 2010

Լքված միայնություն

Posted in Սևուկ Ուլիկ-Անճոռնի Ճուտիկ at 11:44 pm by matador

Ծանր է, երբ քեզ միայնակ են թողնում… իսկ երբ լքում են? Երբ լքում են, սպանում են հոգին, զրկում են ամեն ինչից, հատկապես երբ լքում են ծնողները: Ցավալի է, բայց փաստն այն է, որ այսօր այդ երևույթը Հայաստանում կրում է տագնապալի տարածված բնույթ:

Հեգնանքի է նման, բայց չգիտեմ, ասեմ, “բարեբախտաբար մեր երկրում իսկական որբ երեխաներ շատ քիչ կան”, թե ասեմ, “ցավոք, փոխարենը մեր երկրում սոցիալական որբերը ահռելի շատ են”:

Սոցիալական որբերը լքված երեխաներն են, ում ծնողները փաստացի կենդանի են, բայց երեխայի կյանքին որևէ միջամտություն չունեն…

Սոցիալական որբ երեխաները առավել խոցելի խումբ են մի պարզ պատճառով, որ նրանք իրենց կարգավիճակի մասին խոսել չեն կարող հանրորեն, իսկ նրանց կարգավիճակը տեսանելի չէ… ոչ ոք նրանց ճակատին չի գրում “Լքված երեխա”, ինչպես, ցավոք, տեսանելի է հաշմանդամ երեխաների խոցելիությունը: Էլ չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ հաշմանդամ երեխային լքում են հենց այդ իսկ տեսանելի պատճառով:

Իսկ թե ինչպես են ծնողական զգացմունքների վրա գերիշխում հեշտ կյանքով ապրելու ցանկությունը և անպատասխանատվության զգացումը, դժվարանում եմ ասել:

Չփորձելով սոցիալական որբ երեխաների ծնողներից որևէ մեկին անհիմն մեղադրել, այնուամենայնիվ լռել չեմ կարող, տեսնելով այն, ինչ թաքցնելը, կամ ինչի մասին լռելը պարզապես չարիք է` և այդ երեխաների, և ամբողջ հասարակության հանդեպ գործված:

Եվ սարսափով եմ հայտնում, որ սոցիալական որբերի թվաքանակը մեր երկրում աճման միտում ունի, մի պարզ, բայց հիմար պատճառով. երեխաները դարձել են իրենց իսկ ծնողների և այլ մարմինների շահերի պահպանման, ամրապնդման գործիք:

Երեխաները նպատակ էին.. դարձել են միջոց…

Read the rest of this entry »

Follow

Get every new post delivered to your Inbox.