July 28, 2010
Ծեծ կերան և չմարսեցին…
Գիտեք, այս թեման անսպառ է: Բայց դա չի նշանակում, որ պետք է լռենք ու չխոսենք ընդհանրապես:
Վերջերս նկատում եմ, որ ակտիվացել է հայ-թուրքական հարաբերությունների առցանց ոլորտը: Ու, ցավոք, ոչ լավ իմաստով: Ես միշտ ուտոպիստական մտքեր էի արտահայտում այս առումով, բայց փաստորեն, եթե ռեալ նայենք խնդրին, մենք ներքին բավականին բարդ խնդիրներ ունենք: Ու բազմակողմ… այսօր ես մի քանի կետերով մտովի առանձնացրեցի այդ հոգեբանական խնդիրները: Դրանք մեկ հոդվածով անհնար է բացել: Բայց ես կփորձեմ հարցերը կետ առ կետ շարադրել այս մեկում` հետագա հոդվածներում հերթով կանդրադառնանք բոլորին:
1. Հայ ազգին բնորոշ է “ցեղասպանվածի” բարդույթը, թե ոչ?
2. Հավատում եք արդյոք հայ-թուրքական հարաբերություններին առնչվող առցանց հրապարակաումներին?
3. Գնալ, թե չգնալ?
4. Ինչ մտածել և ինչ զգալ?
Իսկ հոդվածիս վերնագիրը պարզապես վկայում է այն դեպքի մասին, որի առնչությամբ հրապարակված հղումն կարդալով էլ հանգեցի այս հոդվածաշարքին: Ըստ հոդվածի` դեպքը պատահել է Ալանիայի հյուրանոցներից մեկում: Անկեղծ ասած, ես թերահավատորեն վերաբերվեցի դրան: Մյուս գրառման մեջ կպարզաբանեմ, թե ինչու:
July 2, 2010
De-Facto Linked – 2
Despite the fact of the lack of diplomatic relations between Armenia and Turkey, we still have to admit, that actually recently activated transactions and negotiations do really have their effect on the bilateral relations.
First, and one of the most important results is: mental borders are opened.
Talking about the potential economic influences, we should firstly state, that these influences are still far away to be noticed in real life. Because negotiations have mostly political aspects in them rather then economic. That is why economic benefits are still theoretically counted or modeled and have paper results…
After opening the border we will have to deal with Eastern Turkey as the closest region to Armenia. Though some specialists strongly believe that Turkish producers will simply flow into Armenian native market, others predict, that this probably will not happen. And yet we are aware…
Changes do take time… and global changes take even more…
De-Facto Linked (informal thoughts)
Sometimes I just think that this bilateral confrontation has just no solution.
And what is interesting… relations between Armenia and Turkey differ from relations between Armenian and Turkish people.
During official talks everyone, for sure, defends the rights of its country. Every Armenian has been treated as a potential enemy of the Turkish nation, and the same has been in Turkey for almost a century… But let’s be honest and look at the situation with eyes wide open. No matter how high the officials shout, that Armenia and Turkey have nothing in common in economy and diplomatic relations, that just IS NOT THE REALITY. Each of us has either been in Turkey or know at least several close persons who have been. Or, no matter how we run away from Turkish products trying just not to feed their budget, BUT we still do consume Turkish products.
So, what we have now? Actual trade, tourism, business negotiations etc…
Specialists do consider this eternal confrontation being mostly a political issue, but I think even political debates are not only for defending the political rights of the country, but eventually they tend to lead to more active trade relations. Countries do like trading, because they both benefit from it.
And my goal with this post today is to say: Armenia and Turkey are de-facto linked… Turkey can’t avoid us, we can’t avoid Turkey.
June 25, 2010
Դե, պաս տուր 2
Հիմա երկընտրանքի մեջ եմ, ինչպես, կարծում եմ շատերը…
Նախորդում ես հարց էի ուղղել բոլորին, թե արդյոք դժգոհողների հիմնական զանգվածը ամբողջությամբ կարդացել է նախաստորագրված արձանագրությունների տեքստը: Եվ իմ հարցը ստացավ իր պատասխանը, որ հիմնավոված տեսակետների կողքին այսօր ոչ իրազեկ մարդիկ էլ կան… ցավոք…
Այսօր ես լսեցի նաև դեմ կարծիք և հասկացա շատ նրբություններ, որոնց մասին “գլխի ընկնելու” կամ պարզապես իմանալու համար ինձ ընդամենը պետք էր ավելի շատ փորձագետների և պարզապես բանիմաց մարդկանց կարծիքներ իմանալ… Եվ դրա համար հասարակական քննարկումները շատ կարևոր են… երկկողմանի կարծիքների փոխանակումը անչափ անհրաժեշտ է:… Ինչքան հնարավոր է շատ քննարկումներ պիտի կազմակերպվեին… Հիմա արդեն էս ամենը խուճապի ա նմանվում:
Ու ինչքան սխալ ա, որ մեր ազգային ներքին տարաձայնությունները մեզ ոչ օգտակար “լուսավորությամբ” են ներկայացնում ամենուր:…
Չնայած, ոչինչ առանց պատճառ չի լինում… պատահականություններ չեն լինում, առավել ևս, եթե խոսքը վեարբերվում է մի ամբողջ ազգի ճակատագրին…
Դե, պաս տուր…
Այսպես էր վերնագրված 7or.am ծաղրանկարներից մեկը, որը ես շատ հավանեցի, և որը իր մեջ շատ մեծ ենթատեքստ է թաքցնում:
Մի հարց… մեր երկրի բնակչության քանի տոկոսն է տիրապետում ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ամբողջական տեքստին???
Ես խորապես համոզված եմ, որ սփյուռքի նեկայացուցիչները չեն կարող ամբողջությամբ պատկերացնել սահմանի բացման անհրաժեշտությունը Հայաստանի համար: Չգիտեմ, թե որքանով է դա ճիշտ, բայց թող գոնե որևէ մեկը փորձի ապացուցել, որ սփյուռքահայը զգում և տեսնում է իրավիճակը նույն կերպ, ինչպես հայաստանաբնակ հայը … ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏ ԼԱՎ ՉԷ ՓԱԿ ՍԱՀՄԱՆ ՈՒՆԵՆԱԼԸ: Սահմանը բացելու տնտեսապես հիմնավորված լինելը փաստ է, չնայած այն հանգամանքին, որ դժվար է կոնկրետ թվերով գնահատել այդ օգուտը: ԱՅԼ ՀԱՐՑ Է, ՈՐ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱԼ ԱՇԽԱՏԵՑՆԵԼ ՀԱՅԵՐԻ ՕԳՏԻՆ: Բայց աբսուրդ է պնդել, որ հայերը թուրքերի հետ սահմանի բացման կարիքը տնտեսապես չեն զգում:… Մյուս կողմից, իհարկե, Թուրքիան նույնպես մեծապես շահում է Հայաստանի հետ բաց սահմանից` կարճացնելով իր ճանապարհը դեպի Ադրբեջան: Բայց Հայաստանը միայն Թուրքիայի հետ առևտուր անելով չէ, որ բաց սահմանից օգուտ է քաղում: Եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ Հայաստանի համար Թուրքիայի միջոցով բացվում է այլընտրանքային ճանապարհ դեպի ծով: Ընդ որում, Սև, Միջերկրական և Էգեյան ծովեր: Իհարկե, դժվար է կոնկրետ տնտեսական վերլուծություն անել և այս պահին հստակ թվական գնահատականներ տալ առևտրի ծավալներին այդ պայմաններում, բայց իրավիճակի դրական փոփոխությունը Հայաստանի համար ակնհայտ է:
Այստեղ մի անհասկանալի պահ էլ կա… Պարզվում է, որ ոչ միայն Ֆրանսիայի հայ համայնքն է ագրեսիվ տրամադրված ձեռնարկվող միջոցառումներին (Իսկ Ազնավուրը էկրանից ասում է, որ կուզենար տեսնել, որ բոլոր համայնքները Ֆրանսիայի համայնքի նման հավասարակշիռ մոտեցում են ցուցաբերում…), այլ ողջ սփյուռքահայությունը: ԻՍԿ ԻՆՉՈՒ????????? Մեկը կարող է բացատրել, թե ինչու են սփյուռքահայերը էդպես բորբոքվել??? Պատճառը թուրքերի հետ բարեկամանալու փաստն է??? ԿՈՆԿՐԵՏ ՁևԱԿԵՐՊՈՒՄ, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ ԴԵՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆԸ???



