October 13, 2010

We talk, we share, we make a dialogue.

Posted in Ընդհանուր at 6:29 am by matador

October 3 gave start to a new phase of life of mine, with wider and more flexible borders.

From October 3 on the Rhodes Island of Greece the Dialogue of Civilizations’ Forum took place in Aldemar Paradise Mare Hotel. The period of wonderful experience lasted till 11th of October. And I am still shocked how fast can the time sometimes fly.

First, Greece. Rhodes Island is wonderful with its beaches, extremely beautiful color of sea, specific architectural pieces. Those who are in Greece for the first time can be nicely surprised with the mostly white small and simply designed and constructed houses, which are usually enriched with bright colors of windows and doors.

The climate on the Rhodes Island for this period of the year is just wonderful, despite the fact, that sometimes it’s windy and raining. Well, maybe the wind and the rain were just making it more diverse and pleasant, so that you are not tired of the same sun. :) Though one can hardly imagine how to become tired of the sun. While everybody on the island was enjoying sunbath and very salty sea water, in their own home countries was partly snowing.

In these very relaxing and positive conditions it was natural that the forum would be tempting. Plus, the very good organization team of the two forums (Rhodes Youth Forum and the main forum of Dialogue of Civilizations), and here we have a splendid 8 days of work and rest. The diversity of the participants’ nationalities and positions would just seem impossible. There were more than 450 participants from all over the world. So that we could make friends from Kazakhstan, Russia, Chad, Vietnam, Latvia, Estonia, Azerbaijan, Georgia etc… The older participants with more serious social positions were relating with the youth on the equal basis. That was just wonderful source of information and experience to take from them. So many different knowledges got together in one place – Aldemar Paradise Mare Hotel, Rhodes, Greece.

to be continued…

July 30, 2010

Պարզապես լսեք…

Posted in Ընդհանուր at 3:07 pm by matador

July 29, 2010

Հայաստանի տնտեսական ապագան` մեքենայի մոդելով

Posted in Ընդհանուր at 4:54 pm by matador

Վերջերս Երևանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականությանը առնչվող կարևոր հարցեր: Իրենց զեկույցներով հանդես եկած անձանց շարքում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, SYNOPSYS ընկերության տնօրենը, ներկայացուցիչներ IMF-ից և ՀՀ Կենտրոնական բանկից:

Ամբողջությամբ 2 ժամից ավել տևած հանդիպման արդյունքը վերարտադրել այս հոդվածում, իհարկե, չեմ կարող, բայց ընդհանուր առմամբ ուզում շարադրել այն տպավորիչ մտքերը, որոնք հնչեցին:

Երբ IMF-ի ներկայացուցիչը սկսեց իր զեկույցը, առաջին բնութագրական գիծը, որ նշեց ՀՀ տնտեսության վերաբերյալ, Հայաստանի` փակ տնտեսական տարածք լինելն էր (land-locked country with low natural resources): Ես ևս մեկ անգամ համոզվեցի, թե որքան կարևոր են այդ հարցի առնչությամբ իրականացվող ցանկացած ուսումնասիրություն և հետազոտություն:

Ներկայացուցչի զեկույցի ժամանակ Հայաստանի տնտեսությունը շատ հետաքրքիր կերպով համեմատվեց սովորական մեքենայի հետ:

“The Armenian economy is like a car, which has left the storm behind (economic crisis) and is driving to the road of the economic prosperity. ” (Հայաստանի տնտեսությունը մեքենայի նման է, որը փոթորիկը թողել է ետևում և շարժվում է դեպի տնտեսական զարգացման մայրուղին…):

Փաստորեն` երկրների տնտեսությունները տնտեսական ճգնաժամից հետո :))

Փաստորեն` երկրների տնտեսությունները տնտեսական ճգնաժամից հետո :) )

Կարևորելով երկրի մակրոտնտեսական քաղաքականությունը` այն նմանացվեց մեքենայի անիվների հետ, որոնք ինքնուրույն չեն կարող տեղից շարժել մեքենան: Անվադողերի դեր տվյալ պարագայում կատարում են լրացուցիչ ֆինանսավորումները: Որպես օրինակ բերվեց ԱՄՀ-ի կողմից 2003-2008 թվականներին իրականացված ֆինանսավորման ծրագրերը Հայաստանում:

դեպի պայծառ ապագա :))

դեպի պայծառ ապագա :) )

Երկրի միկրոտնտեսական քաղաքականությունը ավտոմեքենայի մարտկոցն է: Այն իրենից ներկայացնում է տնտեսության ուժը` դեպի զարգացում և առաջխաղացում ընթանալու:

Հետաքրքրական էր բերված համեմատության մեկնաբանությունը Ն. Երիցյանի կողմից: Մասնավորապես, նա նշեց, որ այնպես, ինչպես սովետական Ժիգուլին եվրոպական ավտոճանապարհներին, նույն կերպ էլ Մերսեդեսը մեր ավտոճանապարհներին երկար երթևեկել չեն կարող: Վաղ թե ուշ շարքից դուրս կգան: Ենթադրաբար, նկատի ուներ, որ անիմաստ է տնտեսական քաղաքականության մեխանիզմներ փոխառնել այլ երկրներից:

Խոսվեց նաև 2008թ. II-րդ սերնդի բարեփոխումների ծրագրի մասին, որի հիմնական նպատակը Հայաստանի գլոբալ մրցունակության բարձրացումն էր: Սա, ըստ իս, առանձնակի կարևորություն ունի: Թե որքանով է մշակված ծրագիրը ծառայում իր նպատակին, ցավոք, ես ասել չեմ կարող, բայց հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրության ժամանակ էլ պարզ է դառնում, որ դրված նպատակը կենսական կարևորություն ունի: Բաց հայ-թուրքական սահմանի հետ կապված հիմնական վախերը և ռիսկերը գալիս են առաջին հերթին հենց այստեղից:

Ըստ Ն. Երիցյանի, գլխավոր խնդիրը գիտելիքն է, իսկ մնացած բոլոր խնդիրները ընթացիկ են: Անդրադառնալով մարդկային կապիտալի հետ կապված խնդիրներին, նա նշեց, որ մրցունակ երկրներում, հակառակ տարածված կարծիքի, աշխատավարձերը իրականում պետք է բարձր լինեն, այլ ոչ թե ցածր:

Կարևոր նկատառումներից մեկն էլ այն էր, որ անհրաժեշտ էր համարում երկրի ներքին ռեսուրսների մոբիլիզացիան:

Շարունակելով “մեքենայի” թեման, դասախոս Մ. Սահակյանը զեկուցողներին ուղղեց հետևյալ հարցը` եթե մեքենայի ուղևորներ են համարվում տնտեսավարող սուբյեկտները, ապա հասարակ քաղաքացին այս ամբողջ համակարգի մեջ որտեղ է գտնվում, ինչպես են նրա շահերը հաշվի առնվում: Այսպիսով, քաղաքացին պետության կողմից իրականացվող քաղաքականության մասին չունի հստակ տեղեկատվություն: Օրինակ, եթե որոշվում է բանակցել հայ-թուրքական սահմանների բացման ուղղությամբ, ապա պետք է լինեն հստակ գնահատականներ, թե դա ինչպես կանդրադառնա քաղաքացու վրա: Օրինակ, ինչպես կփոխվի լոլիկի գինը? Այլապես նրանք պատկերացում չեն ունենա, հետևաբար նաև հստակ դիրքորոշում չեն ունենա պետության կողմից կատարվող գործողությունների մասին:  Սա ևս մեկ անգամ ստիպեց ինձ մտածել այս խնդրի ուսումնասիրման կարևորության  մասին:

SYNOPSYS ընկերության տնօրենը խոսեց դեպի Հայաստան ուղղված օտարերկրյա ներդրումների առանձնահատկությունների, միջին տնտեսվարող սուբյկետի առջև ծառացած հարկային, վարկային և մաքսային բարդ խնդիրներից: Մասնավորապես, նա նշեց, որ նման պայմաններում ոչ ոք ի վիճակի չի լինի ստեղծագործական մոտեցում ցուցաբերել իր գործին և հասնել հաջողության, քանի դեռ խրված է այն խնդիրները լուծելու մեջ:

Հաջորդ կարևոր նկատառումը այն էր, որ ազգաբնակչությունը չպետք է պետության կողմից ձեռնարկված միջոցառումներից անմիջապես արդյունքներ սպասի: Այն ինչ ձեռնարկում են այսօր, արդյունք կարող է տալ տարիներ հետո:

Եվ վերջում ուզում եմ նշել իմ համար կրկին շատ կարևոր մի նկատառում էլ: Այն, որ, ըստ Ն. Երիցյանի, պետությունը նպատակ ունի գյուղատնտեսության ֆինանսավորումից անցում կատարել գյուղացուն ֆինանսավորելուն: Թե այս ծրագրի մանրամասնությունները ինչպիսին են և ինչ հետևանքներ կունենան, հիմա ասել դժվար է: Դա դեռ պետք է հետազոտել:

July 28, 2010

Ծեծ կերան և չմարսեցին…

Posted in Հայաստան-Թուրքիա, Ընդհանուր at 11:16 pm by matador

Գիտեք, այս թեման անսպառ է: Բայց դա չի նշանակում, որ պետք է լռենք ու չխոսենք ընդհանրապես:

Վերջերս նկատում եմ, որ ակտիվացել է հայ-թուրքական հարաբերությունների առցանց ոլորտը: Ու, ցավոք, ոչ լավ իմաստով: Ես միշտ ուտոպիստական մտքեր էի արտահայտում այս առումով, բայց փաստորեն, եթե ռեալ նայենք խնդրին, մենք ներքին բավականին բարդ խնդիրներ ունենք: Ու բազմակողմ… այսօր ես մի քանի կետերով մտովի առանձնացրեցի այդ հոգեբանական խնդիրները: Դրանք մեկ հոդվածով անհնար է բացել: Բայց ես կփորձեմ հարցերը կետ առ կետ շարադրել այս մեկում` հետագա հոդվածներում հերթով կանդրադառնանք բոլորին:

1. Հայ ազգին բնորոշ է “ցեղասպանվածի” բարդույթը, թե ոչ?

2. Հավատում եք արդյոք հայ-թուրքական հարաբերություններին առնչվող առցանց հրապարակաումներին?

3. Գնալ, թե չգնալ?

4. Ինչ մտածել և ինչ զգալ?

Իսկ հոդվածիս վերնագիրը պարզապես վկայում է այն դեպքի մասին, որի առնչությամբ հրապարակված հղումն կարդալով էլ հանգեցի այս հոդվածաշարքին: Ըստ հոդվածի` դեպքը պատահել է Ալանիայի հյուրանոցներից մեկում: Անկեղծ ասած, ես թերահավատորեն վերաբերվեցի դրան: Մյուս գրառման մեջ կպարզաբանեմ, թե ինչու:

Ուղղակի մենք կորցրել ենք ներդաշնակության զգացողությունը…

Posted in Ընդհանուր at 10:40 pm by matador

եկեք վերգտնենք այն…

July 26, 2010

Արև+ավազ+հարմար կոշիկ -> խանութներ, գնումներ…

Posted in Ընդհանուր at 1:52 pm by matador

La Rambla, Barcelona, Spain. Աշխարհի ամեահրապուրիչ գնումների վայրերից մեկը: Գլուխդ պարզապես կարող ես կորցնել քայլելով Լա Ռամբլայով::))

La Rambla, Barcelona, Spain. Աշխարհի ամեահրապուրիչ գնումների վայրերից մեկը: Գլուխդ պարզապես կարող ես կորցնել քայլելով Լա Ռամբլայով::))

Ուրեմն այսպես, վիզան ստացված է, իրերը կապկպված են արդեն, և դուք չեք համբերում, թե երբ է ձեր ինքնաթիռը վերջապես պոկվելու Երկրի, ավելի կոնկրետ, Հայաստանի մակերևույթից: Նախապատրաստությունների ժամանակ սպասումները այնքան են կուտակվում, որ երբ հասնում ես տեղ, սկսում ես անհագ կերպով տեսած և լսած ամեն ինչ կլանել, երբեմն որոշ կարևոր մանրուքներ բաց թողնելով տեսադաշտից… օրինակ, թե ինչպես է այդ ընթացքում բարակում ձեր դրամապանակը, և արդյունքում, երբ վերադառնում եք Երևան և բացում ճամպրուկները, տեսնում եք, որ իրականում արժեքավոր շատ քիչ բան եք ձեզ հետ բերել:

ՀԱՃԵԼԻ ԳՆՈՒՄՆԵՐ!!!

ՀԱՃԵԼԻ ԳՆՈՒՄՆԵՐ!!!

Դրա համար, իմ կարծիքով, անհրաժեշտ է վարվել հետևյալ կերպ.

1. Նախ, երբ արդեն տեղավորվել եք հյուրանոցում, ամեն ինչ դասավորել եք, պատրաստվում եք դուրս գալ զբոսնելու և տարածքը ուսումնասիրելու, թողեք ձեր դրամապանակը սենյակում: Միշտ հիշեք, որ այդ տարածքներով անցնելու եք ձեր ողջ հանգստի ընթացքում, և այն ինչ տեսել եք, կարող եք հետո էլ ձեռք բերել, իսկ առաջին օրը պարզապես շրջեք և դիտեք, ուսումնասիրեք:

2. Ամենակարևորը, առաջին օրը մի լավ տնտղեք բոլոր խանութները և համեմատեք նույն ապրանքի գները: Եվ, ցանկալի է, որ եթե ինչ-որ բան հավանած լինեք, մտապահեք այդ ապրանքը, եվ գնաք քաղաք, տուրիրստական շրջաններից հեռու… հավատացեք, նույն բանը ավելի ցածր գներով գտնելու շատ մեծ հավանականություն կա:

3. Մինչև գնումների գնալը հստակ վերհիշեք, թե ինչ էիք ծրագրել ձեռք բերել: Եվ միայն այդ ապրանքները գտնելուց հետո նոր անցեք մանր-մունր այլ գնումներին:

4. Եվ, արդեն իսկ բոլորիդ հայտնի մի բան էլ, որը ես երբեք ավելորդ չեմ համարում նշել. ՃՇՏԵՔ, ԹԵ ՈՐՏԵՂ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՌԱՎԵԼ ՇԱՀԱՎԵՏ ՓՈԽԱՐԺԵՔՈՎ ՓՈԽԱՐԿԵԼ ՁԵՐ ԴՐԱՄԸ, ԵՎ ՓՈԽԱՐԿՎԱԾ ՄԵԾ ԳՈՒՄԱՐ ՁԵԶ ՀԵՏ ՄԻ ՄԱՆ ԱԾԵՔ… բարեբախտաբար այսօր հյուրանոցներում հասանելի են հատուկ վստահելի դարակների և սեյֆերի ծառայություններ: Այնպես որ, գումարը չվատնելու համար, այն ձեր  գրպանում մի պահեք:

5. Եվ վերջում… հաճելի գնումներ եմ մաղթում բոլորին, ովքեր այս տարի պատրաստվում են հանգստանալ Հայաստանից դուրս: :)

La Rambla, Barcelona.

La Rambla, Barcelona.

July 19, 2010

Անկապ մտքեր ներդաշնակության մասին

Posted in ԱՆԿԱՊ, Ընդհանուր at 10:02 am by matador

Շնչող և ապրող յուրաքանչյուր էակի առաջ անխոս կերպով դրված է նույն առաջադրանքը. ապրել եվ ընթանալ առաջ: Առաջ ընթանալ նշանակում է զարգանալ եվ ամեն քայլ անելուց հետո ետ նայելուց տեսնել դրական ընթացք: Դա հենց հաջողությունն է: Հաջողությամբ էլ պայմանավորված է մարդու տրամադրվածությունը կյանքի , նրա հետագա անելիքների մասին կազմված նախագծերի նկատմամբ:

Եվ այն պահից, երբ մարդը զգում է Ֆորտունայի շունչը հենց իր թիկունքում, սկսում է նոր թափով առաջընթացի նախագծեր մշակել` արագացնելով ընթացքը: Իսկ մինչ այդ… երբ դեռ փնտրտուքի մեջ է, կարող է շատ անորոշ մտքեր ունենալ եվ անհասկանալի գործողություններ անել: Ամեն դեպքում հասկանալ նրան կարելի է, որովհետև բացասական շարժն էլ շարժ է… Կարևորը չկորցնի ընթացքի գլխավոր ուղեծրի ծայրը:

Նախագծերի կազմման եվ դրանց կյանքի կոչման ճանապարհին մարդու առաջ ծառացած խնդիրներից գլխավորը հոգեկան ներաշխարհում տեղի ունեցող փոփոխություններն են, որոնց ընթացքի ներդաշնակությունը իրական կյանքի ընթացքի հետ անչափ կարևոր է: Այլապես առաջընթացը անիմաստ է դառնում, եթե այն չպետք է ստանա համապատասխան արձագանքը մարդու սրտում:

Այսինքն մարդ արարածի գլխավոր խնդիրը դառնում է նախ հասկանալ, թե ինչքանով է իրեն անհրաժեշտ այն, ինչ ինքն այժմ ձեռնարկել է, և հետո, թե արդյոք նա չի անտեսում իր համար կարևոր այլ երևույթներ:

Ամեն դեպքում, գլխավոր խնդիրը ներդաշնակության ապահովումն է մնում:

Մարդու համար կարևորագույն ներդաշնակությունը կյանքում զգացածի եվ արածի ներդաշնակությունն է: Մենք կարծում ենք, որ մեր զգացածը մեր տնօրինության տակ չէ, բայց երբեմն շատ ավելի ձեռնտու է լինում խելքով կառավարել զգացածը, քան թե հետագայում փորձել խելքով հասկանալ ակամա զգացածը:

Ի վերջո, ասում են, եթե սիրտը գլխից ավելի կարևոր լինել, ապա գլուխը սրտից ավելի բարձրադիր չէր լինի :

July 13, 2010

Մի պահ

Posted in ԱՆԿԱՊ, Ընդհանուր at 10:48 pm by matador

Մթության մեջ ստվերների խաղից երևակայական կերպարներ են գալիս մտքիս, տեսարաններ են գծագրվում, ինչ-որ բաներ են տեղի ունենում, հույզեր են լինում, այդ ամենը դառնում է մի փոքր պատմույթուն և անցնում գնում: Անձրևի ձայնից ծովն է գալիս մտքիս: Եվ հաջորդ պատմությունը գրվում է ծովափին… քանի~ – քանի նման պատմություններ են գրվել ու անցել, բայց դեռ գրվում են, դեռ ասելիք կա, պատկերացնելիք կա… Երբ մարդ ուզում է երազել և ապրել իր երազանքները, երկրային ոչ մի խոչընդոտ ի զորու չէ կանգնել այդ լուսավոր ճանապարհին:

Read the rest of this entry »

July 12, 2010

ՖՈՐԲԵՍ… հաջորդը կլինի Նյու Յորք Թիմես? …

Posted in Ընդհանուր at 8:16 pm by matador

Նույնիսկ գրելու կամ ավելացնելու բան չկա… եթե այս պարբերականը, որի կարդացողները, ինձ թվում է, գլխի ընկան, թե որի մասին է խոսքը,  ”Forbes” հայտնի պարբերականի անունը գրում են նման կերպ, ապա պարզից էլ պարզ է, որ հոդվածը գրողը կամ խմբագրողը, եթե նմանը կա, առնվազն տեղյակ չեն, թե որ հանդեսի մասին է խոսքը: Իսկ չիմանալ “FORBES” պարբերաանը, այն էլ, եթե նույն ոլորտի ներկայացուցիչ ես, պարզապես ծիծաղելի է:

Չեմ կարծում, որ սա թյուրիմացություն է, քանի որ հոդվածի մեջ սխալը կրկնվում է մի քանի անգամ: Այլ բացատրություն տալ չեմ կարող…

July 9, 2010

-Մամ… -Զարհումար քեզ…

Posted in Ընդհանուր at 2:10 pm by matador

Վերջերս ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում փողոցում երեխաների հանդեպ բացահայտ բռնության թեթև դրսևորումների: Ու քանի որ դա ինձ համար շատ ցավոտ թեմա է, որոշեցի տագնապ բարձրացնել այդ մասին:

Խնդրին չեմ ուզում իրավական, հոգեբանական կամ այլ մասնագիտական մոտեցում ցուցաբերել… պարզապես որպես մարդ ուզում եմ հասկանալ այդ երևույթի դրդապատճառները և թե ինչպես է հնարավոր այդ երևույթին վերջ տալ մեր հասարակության մեջ:

Read the rest of this entry »

Next page

Follow

Get every new post delivered to your Inbox.