December 27, 2011

Լավ, որքան կարելի է?…

Posted in Uncategorized at 10:25 am by matador

Հասարակության մեջ մարդկանց դաստիարակման և զարգացման պայմանները տարբեր են: Ես դա, իհարկե, հասկանում եմ և ընդունում: Դրա արդյունքում մարդիկ ունենում են տարբեր արժեհամակարգեր:

Հասկանում եմ նաև այն, որ մարդկանց հնարավորությունները տարբեր են: Չգիտեմ այս երկուսը ինչպես են պատճառահետևանքնային կապով կապվում իրար հետ: Բայց մի բան պարզ է. շեղումները ընդունելի համակարգային մոտեցումներից սարսափելի տեմպերով աճում են: Իսկ միգուցե տեղեկատվության հասանելիության պատճառով է ինձ սկսել այդպես թվալ: Ամեն դեպքում, գնալով ավելի ու ավելի հաճախ եմ շրջապատումս նկատում երևույթներ, որոնք բացարձակորեն ոչ մի կերպ չեն տեղավորվում տրամաբանության և բանականության սահմաններում:

- – -

Երեխաներ: Սիրում ու պաշտում ենք նրանց, ամեն տեղ չենք զլանում հայտարարել, որ մեր կյանքի իմաստն են: Բայց ասացեք խնդրեմ. որն է տրամաբանությունը` սեփական կյանքին հաղորդել 6 իմաստ, եթե նույնիսկ մեկը ըստ արժանվույն չես կարող ոտքի կանգնացնել? <<Այդ իմաստները>> այնքան արագ տեմպերով են հայտնվում, որ չես էլ հասցնում նույնիսկ մտորել, արդյոք կկարողանաս հերթականին կուշտ պահել և տաք անկողնում պառկեցնել քնելու?…

Խեղկատակություն անել… այն էլ սեփական երեխաների կյանքի հետ… Թուլացնել ոչ միայն սեփական ընտանիքի սոցիալական հիմքերը, այլ նաև ամբողջ հասարակության:

Իսկ եթե պարզապես չգիտեն, թե ինչպես անել, բայց չունենալ, ինչը կարծում եմ իրականությունից հեռու չէ… ուրեմն ողբամ զձեզ…

- – -

Մի խոսքով… եթե պիտի ասեք, թե ոչ մեկին մեղադրելու իրավունք չունեմ, կառարկեմ ձեզ: Ես իմ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքն ունեմ: Ու պետք է լուռ չմնամ մի երևույթի մասին, ինչը ինձ այսօր սարսափելի հուզում է: Այս խնդրի տակ ես տեսնում եմ խարխլիչ և քայքայիչ լուրջ պատճառներ հասարակության համար: ԲԱՅՑ… առաջնահերթ.. ամեն ինչից և ամենքից զատ… Կարևոր են այն երեխաները, որոնք լույս աշխարհ են գալիս այդպես, և իրենց համար ճանկռոտած կյանքն ապրում, ընթանալով նեղ, մութ, ցուրտ ու թաց արահետով, կույր ու խուլ, չտեսնելով ու չլսելով, թե իրենց փոքրիկ ու խոնավ աշխարհից դուրս ինչ կա: Կամ ավելի վատ.. տեսնելով և չունենալով…

Լավ, 1կամ 2… բայց 6 կամ 9???

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.