September 30, 2011
Ու?
Շատ էի վախենում այս պահից: Անհիշելի անցյալում եմ վերջին անգամ բացել բլոգս ինչ-որ նոր բան գրելու հստակ մտադրությամբ: Նման բան լինում է կամ գերհուզական, կամ գերհանգիստ վիճակում, այն պահին, երբ այն, ինչ կուտակված է ներսում, պահել այլևս հնարավոր չէ, դե չեմ հաշվում զուտ տեղեկատվական բնույթի գրվածքերը:
Այսօր տարօրինակ ձևով չեմ հասկանում ինչ եմ ուզում գրել ու ինչու: Միայն գիտեմ, որ գրելով հագնստանում եմ, գիտեմ նաև, որ զուգահեռ հնչող երաժշտությունը այս պահին շատ մեծ դեր է խաղում իմ ոգեշնչման գործում: Միգուցե այն, ինչ արդյունքում կստացվի, պարզվի, որ աղբ է` ոչ մեկին անհրաժեշտ, բայց գրողը տանի պետք է գրեմ:
Գիտես, կարոտել էի քեզ հետ գրելով շփվելուն: Ես գրեմ, դու կարդաս: Հետո փակես, կամ մոռանաս, կամ էլ մինչև մոռանալդ մտածես: “Գիժ”:…. Ու գիտես, չես սխալվի: Բայց մինչև փակելդ, ամեն դեպքում, մի ճիգ էլ գործադրիր քո վրա ու հասցրու մինչև վերջ կարդալ… Որ հետո ինձ պատմես, թե վերջում ինչ էր ստացվել: Զարմանում ես, որ կարող եմ մոռանալ? Բայց ասում եմ չէ, որ ես գիժ եմ: Իմ ուղեղն ինձ չի ենթարկվում. ես ու իմ ուղեղը իմ ցնորամտությունների գերին ենք: Ու հիմա նրանք գերիշխող են… տանում են իրենց հետ… ինձ չի հետաքրքրում, թե ուր, կարևորը անսովոր ճանապարհով, նոր ու ազատության մեջ: Ճանապարհը գծվում է շարժման ընթացքում և կողմնորոշումն էլ ծնվում է պահի տակ, բայց մեկ է, յուրաքանչյուր պահի դու գիտես, որ հաջորդ պահին դու ճիշտ քայլ ես անելու, քանի որ դա այն քայլն է, որ դու ՈՒԶՈՒՄ ես… Էխ, չնայած եթե դու էլ շատերի նման գերի ես ԿԱՐԾԻՔ կոչեցյալին, ապա դժվարանում եմ շարունակել… բայց ենթադրենք, որ գերի չես…
Վերջ… անսպասելի ու անհասկանալի դադար եմ տալիս… խռովվեց ներսում ինչ-որ բան…
